982 դիտում
16:27 28-01-2015
Հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնածների համար. Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Ազգային բանակի ստեղծումը ժամանակի հրամայական էր, անհրաժեշտություն ու պահանջ, որը մեր հակառակորդին զգոնություն էր պարտադրում և անուղղակիորեն կոչ անում գիտակցել, որ ազգային-ազատագրական պայքարում քաջաբար մարտնչած, Հայաստանի և Արցախի սահմաններն իրենց արյան գնով պաշտպանած հայորդիներն, այսուհետ Հայրենիքին ծառայելու են Հայկական բանակի շարքերում:
Հայոց ազգային բանակը, հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, իսկ բանակի հզորությունը՝ խաղաղության երաշխիք: Հայկական բանակի քաջարի արծիվները մեկ անգամ չէ, որ ապացուցել են Մամիկոնյաննների ու Մարզպետունիների արժանի սերունդը լինելու իրավունքը:
Նախորդ տարին, ցավոք առանձնացավ նաև հակառակորդի հետ շփման գծում արձանագրված միջադեպերով, սակայն թշնամին յուրաքանչյուր ոտնձգության ժամանակ արժանի հակահարված ստացավ դիրքապահ ստորաբաժանումների կողմից:
ՀՀ զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության, կայունության պահպանության ամենակարևոր երաշխավորներից են»:
Նմանատիպ նյութեր
3040 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
1999 դիտում
19:05 17-03-2014
ԲԱՑԱՌԻԿ. Խոջոյանների հայացքը թե հիվանդանոցի կողմն է, թե սահմանից այն կողմ
Այս բաժնից
1375 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1189 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1042 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ