211652_close_icon
views-count2410 դիտում article-date 16:04 28-01-2015

«Միլան»-ի ղեկավարները չեն շտապում պաշտոնանկ անել Ֆիլիպո Ինձագիին

«Միլան»-ը շարունակում է իր անձառունակ ելույթները: Ա Սերիայի տարեկսզբի առաջին 5 խաղում միլանցիներին ոչ մի հաղթանակ տանել չի հաջողվել, իսկ երեկ «Միլան»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչում Ինձագիի թիմը 0:1 հաշվով պարտվեց «Լացիո»-ին: Չնայած «Միլան»-ի հերթական պարտությանը, ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանակ չանել թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիին: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, «Լացիո»-ի դեմ կայացած խաղից հետո Սիլվիո Բերլուսկոնիի և Ադրիանո Գալիանիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի արդյունքներով որոշում է կայացվել ևս մեկ շանս ընձեռել Ինձագիին:

Նմանատիպ նյութեր