1495 դիտում
10:16 29-01-2015
Աբխազիայում հայերի վրա հարձակման մասին լուրը հերքվե՞լ է. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա:
Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «УАЗ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա: Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:
Երեկ թերթը կապ է հաստատել Աբխագիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ, ով տեղեկացրել է, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին: Նա նաև նշել է, որ այսօր անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2810 դիտում
09:06 19-03-2021
«Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը ուղղակի խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը…». Վահե Գրիգորյան
14740 դիտում
09:43 06-06-2018
Գյուղացին բողոքում է, կեռասի բերքը հնարավոր չեղավ իրացնել, «Սպայկան» կենտրոնացել է Աբխազիայում․ «Ժամանակ»
1331 դիտում
14:30 02-11-2016
ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայում միավորված զորքերի խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը
Այս բաժնից
829 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1090 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2383 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ