211652_close_icon
views-count1618 դիտում article-date 22:56 29-01-2015

Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովվի երազանքն իրականացավ

Արարատյան հայրապետական թեմի Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանը կրում է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի անունը: 2009թ դեկտեմբերի 13-ին Մայր Տաճարում 12 սարկավագներ քահանայական ձեռնադրության ժամանակ ստացել են Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների անունները: Տեր Երվանդի երազանքն էր գտնել զոհված ազատամարտիկի՝ Երվանդի ընտանիքին, ծանոթանալ, ջերմ հարաբերություն ստեղծել նրանց հետ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ 5 տարի անց՝ հունվարի 29-ին, իրականացավ Տեր հոր երազանքը: Նոր Նորքի 6-րդ զանգավածում բնակվող Ճուտոյի ընտանիքի անդամները հյուրընկալեցին Տեր հորը: Ինչպես նրա մայրը՝ Ռոզա Ավետիսյանն ասաց, «իրենք հանդիպեցին իրենց տղային»: Այս մասին հայտնում է ԱՀԹ տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր