211652_close_icon
views-count5028 դիտում article-date 00:03 30-01-2015

Հենրիխ Մխիթարյանը «Բայեր»-ի հետ խաղում կլինի մեկնարկային կազմում

Հունվարի 30-ին Բունդեսլիգան կվերդառնա մոտ մեկամսյա արձակուրդից: Երկրորդ շրջանի առաջին խաղում` 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա մրցավեճում ուժերը կչափի աղյուսակի վերին հորիզոնականների համար պայքար մղող Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից: «Բայեր». Լենո – Հիլբերտ, Սպահիչ, Տոպրակ, Վենդել – Բենդեր,Կաստրո,բելարաբի, Չալհանօղլու, Դրմիչ - Կիսլինգ «Բորուսիա». Վայդենֆելլե – Պիշչեկ, Հյումելս, Սոկրատիս, Շմելցեր – Շահին, Գյունդողան, Կամպլ, Ռոյս, Մխիթարյան - Օբամեյանգ

Նմանատիպ նյութեր