Կովերը շարվում են «սմայլիկ»-ի տեսքով. տեսանյութ
ԱՄՆ Կանզաս նահանգի ֆերմերներից մեկը՝ Դերեկ Քլինգենբերգը շարունակում է համացանցում տեղադրել իր կովերի մասնակցությամբ զավեշտալի տեսանյութեր: Օրերս նա որոշել է եղջերավորների օգնությամբ «սմայլիկ» ցույց տալ:
Կովերն, իհարկե տեղում կանգնած չեն մնում, բայց անօդաչու սարքի նկարահանումից երեւում է հայտնի «ժպտացող դեմքը»: