1735 դիտում
09:54 30-01-2015
Երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր առավոտից մինչև ցերեկ. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր: Առավոտից մինչև ցերեկ հազարավոր առևտրականներ կառավարությունից նախագահական էին գնում, այստեղից էլ՝ նորից կառավարություն: Իսկ երեկոյան Ազատության հրապարակում էր ակցիա՝ մարդիկ հանրային քննարկում էին կազմակերպել Գյումրիի դեպքերի հետ կապված: Նրանք, ովքեր պայքարում էին սեփական եկամտի համար և կառավարությունից պահանջում էին ձեռք չտալ իրենց գրպանին, մի քանի հազար էին, շատ ակտիվ ու բորբոքված:
Իսկ նրանք, ովքեր Ազատության հրապարակում էին ու պայքարում էին ազգային արժանապատվության համար, սկզբում՝ 10, հետո 14-15 հոգի էին. վերջիններս իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին ներկայացնում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործը քննելու վերաբերյալ: Այս երկու՝ իրարից խիստ տարբեր խմբերն էլ, ըստ էության, արդարություն են պահանջում իշխանություններից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ