211652_close_icon
views-count2435 դիտում article-date 13:42 30-01-2015

Առևտրականները կառավարության մոտ անժամկետ նստացույց են սկսել. վարչապետը նրանց ընդունելու պատրաստակամություն հայտնեց. ԼՐԱՑՎԱԾ

«Կասեցում» պահանջելով՝ այսօր՝ հունվարի 30-ին, առեւտրականները կրկին հավաքվել են Կառավարության շենքի առաջ եւ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցում է, որ նրանցից մի քանիսն անժամկետ նստացույց են հայտարարել: Առեւտրականները պահանջում են նաեւ հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, հակառակ դեպքում նրանք մինչեւ փետրվարի 1-ը կասեցնելու են իրենց առեւտրային գործունեությունը: Կառավարությունից փոխանցեցին, որ վարչապետը պատրաստ է ընդունել 15 առեւտրականների՝ նրանց հետ բարձրացված խնդիրը քննարկելու համար: Ավելի ուշ վարչապետի հետ հանդիպելուց հետո առևտրականները բարձր տրամադրությամբ դուրս եկան այնտեղից՝ նշելով, որ վարչապետը ևս մտնում է իրենց դրության մեջ: Նրանք նաև ասացին, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է քննարկման դնել հարցը և խոստացել նրանց երկուշաբթի պատասխան տալ, ինչից հետո առևտրականները, դադարեցնելով բողոքի ակցիան և նստացույցը, հեռացան կառավարության շենքի մոտից՝ պայմանավորվելով, որ երկուշաբթի կրկին կհավաքվեն նույն տեղում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, սակայն տոնավաճառների աշխատողները դեմ են ապրանքաշրջանառության վերաբերյալ հարկային մարմնին փաստաթղթեր ներկայացնելուն, հետեւաբար պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ այն կասեցնելու պահանջով: Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի

Նմանատիպ նյութեր