211652_close_icon
views-count18520 դիտում article-date 19:53 07-03-2019

7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում, բնակվելու տեղ չունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում: [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Sargsyan/2942115]Tert.am[/url]-ին Մարինե Սարգսյանը պատմեց, որ 7 անչափաս երեխայի, եղբոր և եղբոր կնոջ հետ ապրում էր Էջմիածին քաղաքում վարձով: «Ապրում եմ վարձով, վարձիս փողը չեմ կարողացել վճարել 4 ամիս և տան տերը հանել է ինձ տանից»,- ասաց նա: Նա նշեց, որ երեխաներից մեկը թոքաբորբ է Մուրացանի հիվանդանոցից հանել են, քանի որ չի կարողանում հիվանդանոցում պահել, հնարավորություն չունի: Սարգսյանի եղբայրն էլ հավելեց, թե ապրելու հնարավորություն չունեն: «Աննա Հակոբյանի հիմնադրամը ոչ մի բանով չի օգնել, եկեղեցիներին դիմել ենք, ոչ մի բանով չեն օգնել, Էջմիածնի քաղաքապետին դիմել ենք, չեն օգնել»,- ասաց Մարինե Սարգսյանի հարսը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Sargsyan/2942115]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր