211652_close_icon
views-count1158 դիտում article-date 16:46 30-01-2015

Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, ով հունվարի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 17.40-ին, բաժին է ներկայացել ԻԻՀ քաղաքացի, 1967 թ. ծնված Ազար Ք.-ն, ով հունվարի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 10.30-ին, բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, ով հունվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր