1296 դիտում
13:14 31-01-2015
Գերմանիան այլևս չի ցանկանում դուրս գրել Հունաստանի պարտքերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է Հունաստանի հսկայական պարտքը դուրս գրելու հնարավորությունը: Մերկելը նշել է, որ մինչ օրս Եվրամիության երկրները միլիարդավոր պարտքեր են ներել Հունաստանին:
«Մասնավոր ներդրողները հրաժարվել են ներել պարտքերը, իսկ բանկերն առանց այն էլ միլիարդավոր պարտքեր են ներել: Ես հետագայում պարտքերը ներելու հնարավորություն այլևս չեմ տեսնում»,-ասել է նա:
Հունաստանի ընդհանուր պարտքը ներկա պահին կազմում է 480 մլրդ եվրո, ինչը գերազանցում է ՀՆԱ-ն 150 %-ով: 2010-14 թթ-երին այդ երկրի կառավարությունը ԵՄ-ից 240 մլրդ եվրոյի օգնություն է ստացել:
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
19:07 20-06-2015
ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը տարբերակ չէ երկու կողմերի համար. Հունաստանի վարչապետ
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg