2442 դիտում
14:43 31-01-2015
Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հետշպրտման ժամանակ վիրավորված Հովհաննեսի վիճակը դեռ ծանր է. նրա ողնաշարն էլ են վիրահատել
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձերը կասեցնելու ժամանակ վիրավորված զինծառայողներից շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը հերթական վիրահատությանն է ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նա փոխանցեց, որ վիրահատել են Հովհաննեսի ողնաշարը: «Վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջիկա օրերին նրան արդեն կնստացնենք: Գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց վիճակը շարունակում է ծանր մնալ»,- ավելացրեց Ա. Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն էին ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ էր ունեցել: Զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Կան նաև վիրավորներ:
Նմանատիպ նյութեր
8138 դիտում
19:00 27-10-2017
Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինվորին. նա ինքնուրույն կկարողանա քայլել
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»