211652_close_icon
views-count829 դիտում article-date 09:39 01-02-2015

Դանիայում հրդեհի հետեւանքով երեխաներ են մահացել

Դանիայի հարավում՝ Նակսկով քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել է 4 երեխա եւ 1 տարեց: Եւս մեկ մարդ այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհը բռնվել է սեփական տանը, որի առաջին հարկն ամբողջությամբ այրվել է: Դեպքի առթիվ քննություն է կատարվում: Ոստիկանության տվյալներով՝ տունը միտումնավոր այրելու վարկածը բացառված է:

Նմանատիպ նյութեր