1356 դիտում
07:41 03-02-2015
Սպասումներն ու ֆինանսատնտեսական առկա վիճակը ՀՀ-ում երբեք այսքան վատ չեն եղել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ hեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»-ից «В+»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։
Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody's» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը: Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել: Ըստ տեղեկությունների, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15%-ով: Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5430 դիտում
14:57 09-03-2018
Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Ֆեդերիկա Մոգերինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը