211652_close_icon
views-count2139 դիտում article-date 09:36 12-03-2016

Հայ ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ինչպե՞ս է ազդում այդ երկրի աշխատատեղերի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրերս ԱՄՆ հայկական խոշոր համայնքներից մեկում հայտարարել էր, որ դեսպանությունը հայաստանցի ծրագրավորողներին մուտքի վիզաներ չի տրամադրում՝ իրենց երկրում աշխատատեղերը պաշտպանելու համար։ «Ժողովուրդ»–ը դեսպանին խնդրել է հստակեցնել, թե «ինչպես կարող է հայաստաևցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության ծավալները»։ Դեսպանը մեր հարցմանը շատ օպերատիվ պատասխանել է, սակայն, ինչպես սովորաբար լինում է դիվանագետների դեպքում, բուն թեմային այդպես էլ չանդրադառնալով։ Դեսպանի պատասխանում մասնավորապես ասված է. «Դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին։ Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր