1823 դիտում
11:20 03-02-2015
Ղարաբաղում ընդունված չեն նման ակցիաները. ԼՂՀ պատգամավոր. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Նելսոն Մինասյանի հետ:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
–Օրերս տեղի ունեցած ջարդն արցախցիները հիմնավորում են նրանով, որ ԼՂՀ ժողովուրդն իբր դեմ էր նման միջոցառման անցկացմանը: Այդպե՞ս է:
–Վաբշետո հա: Մեզ մոտ՝ Ղարաբաղում, ընդունված չեն նման ակցիաները: Մենք հոգնել ենք նման բաներից: Այդ ակցիա կազմակերպողներին նախապես զգուշացված է եղել, որ չգան։ Բայց նրանք չլսեցին ոչ մեկին, որոշեցին գալ ակցիա կազմակերպել, որ երեխեքը իբր Ղարաբաղում չծառայեն.
որ իշխանափոխություն անեն, մի խոսքով՝ հիմար-հիմար բաներ: Նման ակցիա անել պետք չէր: Մենք ապրիլի 24-ին ընդառաջ հրավիրել ենք ամբողջ աշխարհին, իսկ իրենք եկել ակցիա են անում: Ժոդովրդի մեջ ցեց են գցելու ու ի՞նչ:
-Ակցիա անելը մեզ մոտ ընդունված չէ: Խորհուրդ կտամ, որ Հայաստանն էլ նման ակցիաներից հեոու մնա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դրա վերջբ Ուկրաինան է, Արաբական երկրները: Ի՞նչ են անում, ինչի՞ են անում: Մենք տենց բաների ժամանակը չունենք: Եթե երկրի վարչապետը, նախագահը, Ազգային ժոդովը չի՝ ուրիշ ով կարող է ակցիա անել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ