211652_close_icon
views-count1842 դիտում article-date 14:17 03-02-2015

Ռուսաստանը փոխհատուցում կպահանջի Գերմանիայից ԽՍՀՄ-ին հասցրած վնասի չափով

ՌԴ Պետդումայում ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հաշվարկելու է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից Խորհրդային Միությանը հասցված վնասի չափը, հաղորդում է Известия-ն: Հաշվարկից հետո Ռուսաստանն այն կներկայացնի Գերմանիային՝ հատուցման պարտավորությունների պահանջով: Նախաձեռնության հեղինակը Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխայիլ Դեգտյարովն է: Վերջինիս խոսքով՝ Գերմանիան փաստացիորեն ոչ մի հատուցում չի վճարել ԽՍՀՄ-ին: Ըստ նրա՝ վերջնահաշվարկը կարող է կազմել 3-4 տրիլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր