211652_close_icon
views-count2423 դիտում article-date 22:58 03-02-2015

Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի փակման արարողությունը

Փետրվարի 4-ին՝ ժամը 19.00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի փակման արարողությունը։ Փառատոնը նվիրված է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նմանատիպ նյութեր