3978 դիտում
19:10 14-02-2017
Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի բացումը
Փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի բացումը։ Համերգային ծրագրում կհնչեն Հարո Ստեփանյանի, Արթուր Ահարոնյանի, Գրիգոր Հախինյանի, Մարտին Վարդազարյանի ստեղծագործությունները, այդ թվում կկայանան համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Ջուլիետա Ալեքսանյանը (սոպրանո), Կարինե Հովհաննիսյանը (քանոն)։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
2423 դիտում
22:58 03-02-2015
Տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի փակման արարողությունը
1629 դիտում
15:11 29-04-2021
Մայիսի 4-ին տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի բացման համերգը
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»