211652_close_icon
views-count3093 դիտում article-date 23:28 03-02-2015

ԱՄՆ-ը քաղցկեղի հետազոտման բնագավառում լայնածավալ ծրագիր է սկսել

ԱՄՆ-ը առաջարկել է ավելի քան մեկ միլիոն ամերիկացի կամավորների գենետիկ ինֆորմացիան վերլուծել՝ հասկանալու համար քաղցկեղային հիվանդությունների բնույթը եւ անհատների գենետիկ կազմությանն ուղղված դեղամիջոցներ մշակել։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նախաձեռնությանը կարող են անկախ տարիքի, առողջական կարգավիճակի եւ սեռի մարդիկ ընդգրկվել: Պաշտոնյաները հույս են հայտնել, որ հարյուր հազարավոր մասնակիցների գենետիկ տվյալները կարող են օգտագործվել ընթացիկ գենետիկ հետազոտություններում, եւ որ կամավորների թիվն ընդհանուր մեկ միլիոնի կհասնի: «Բժշկական ճշգրտությունը մեզ նոր բժշկական նվաճումների ամենամեծ հնարավորություններից մեկն է ընձեռում, որը մենք երբեւէ չենք տեսել,-ասել է Օբաման՝ խոստանալով, որ նախաձեռնությունը կյանքը փրկող հայտնագործությունների նոր շրջանի համար հիմք կստեղծի: Նախաձեռնության նպատակը քաղցկեղի ավելի շատ եւ ավելի նոր բուժումներ հայտնաբերելն է, ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) տնօրեն Ֆրանսիս Քոլինզը: Նրա խոսքով, այս ոլորտում դեռ շատ աշխատանք է պահանջվում, հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ-ի նախագահը նախաձեռնությանը 2016 թ. իր բյուջեից 215 միլիոն ամերիկյան դոլար է առաջարկել: Դրանից 130-ը կհատկացվի NIH-ին հետազոտությունը ֆինանսավորելու համար, եւ 70 միլիոնն էլ կտրամադրվի NIH-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտին՝ քաղցկեղի մոլեկուլային դրայվերները հայտնաբերելու ջանքերը ակտիվացնելու համար, ինչպես նաեւ դեղամիջոցների մշակման բնագավառում ձեռք բերած գիտելիքներն օգտագործելու համար: Եւս միլիոն էլ կտրամադրվի ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցների վարչությանը տվյալների հավաքագրման համար, իսկ միլիոն էլ՝ Office of the National Coordinator for Health Information Technology-ին գաղտնիության ստանդարտներ մշակելու եւ ստացված տվյալների անվտանգ փոխանակումն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր