211652_close_icon
views-count3623 դիտում article-date 14:08 04-02-2015

Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ փնտրում է ողջ աշխարհը. Վրաստանի ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունից բացի այլընտրանք չկա, «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Թամար բերուչաշվիլին: «Ռուսաստանի հետ երկխոսության ուղիներ փնտրում է ողջ աշխարհը, այդ թվում՝ մեր գործընկերները, և այդ երկխոսությունը պետք է շարունակվի»,-ասել է Բերուչաշվիլին: Միևնույն ժամանակ նա կրկին ընդգծել է, որ չի աջակցում Կարասին-Աբաշիձե ձևաչափի հանդիպումների, ինչպես նաև Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների կասեցումը:

Նմանատիպ նյութեր