211652_close_icon
views-count2462 դիտում article-date 14:55 16-09-2016

ԱՄՆ ԶՈՒ-ն Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցելու ուղիներ է փնտրում. AP

ԱՄՆ-ի Զինված ուժերը ստիպված կլինի տեղափոխել իր ինքնաթիռները այլ տարածաշրջաններից և ավելացնել իր հետախուզության աշխատակիցների թիվը, որպեսզի կարողանա Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համակարգել համատեղ գործողությունները, գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստիճան աղբյուրը։ Վերջինի խոսքով՝ ներկա պահին ամերիկյան իշխանությունները ուղիներ են փնտրում՝ փոխգործակցելու համար ՌԴ-ի հետ, և դրա համար անհրաժեշտ կլինի ներգրավել այլ ռազմական միավորներ, քանի որ ԱՄՆ-ն միաժամանակ չի ցանկանում խախտել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում իր գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հետ ձեռք բերված համաձայնությունները։ Նշվում է, որ ԱՄՆ-ին առավել շատ մտահոգում է այն, թե ինչպես է Ռուսաստանը կիրառում իր թիրախավորման համակարգը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև 14 ժամ տևած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում հրադադար հաստատելուն, իսկ եթե այն հնարավոր լինի պահպանել 7 օր, ապա կողմերը պլան են մշակելու հետագա համատեղ գործողությունների իրականացման համար։

Նմանատիպ նյութեր