1601 դիտում
08:26 05-02-2015
Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ՝ գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու համար. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ` Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:
Ըստ տեղեկությունների, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ. Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր): Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց:
Ամենայն հավանականությամբ, կողմերը կհամաձայնեն, որպեսզի այդ 200 միլիոնը ՌԴ կառավարությունը հաշվանցի «Գազպրոմին», իսկ «Գազպրոմ Արմենիան» 102-րդ բազայի համար ուղարկվելիք 200 մլն դոլարը դրամով վճարի ՀՀ կառավարությանը: Այդպիսով, տարեկան Հայաստանը գազի դիմաց արտարժույթով կվճարի միայն 150-200 միլիոն դոլար, մնացածը ռուսական ռուբլով: Սա կարող է էապես նվազեցնել արտարժույթի շուկայում լարվածությունը, որը առաջանում է գազի դիմաց վճարումների պիկերի ժամանակ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
09:55 15-04-2022
Հայաստանն սկսել է ռուբլով իրականացնել ռուսական գազի վճարումները. Վահան Քերոբյան
24096 դիտում
16:49 30-03-2022
Մոսկվան մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի․ Պեսկով
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ