211652_close_icon
views-count17042 դիտում article-date 09:30 05-02-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 տրանսպորտային միջոց. պատճառը ճանապարհի մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթենքի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Բոգդան» մակնիշի 4004 Տ, «Volkswagen Golf» մակնիշի 29 ՕԼ 553 համարանիշի, «Toyota» մակնիշի 35 ՕP 634 համարանիշի և «Volkswagen Passat» մակնիշի 05 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախ տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, ու եթե պատկան մարմինները ժամանակին կատարեին ճանապարհի մշակման՝ աղ ու ավազի լցման աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա: Այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ չգիտեն, թե ով է փոխհատուցելու վնասը, երբ հստակ է, որ պատճառը մերկասառույցն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Բոգդանը» սպասարկում է թիվ 63 երթուղին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը: Նախնական տվյալներով VOLKSWAGEN PASSAT մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 350.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր