211652_close_icon
views-count1531 դիտում article-date 12:31 05-02-2015

Գալապագոսյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Հարավային Ամերիկայում գտնվող Էկվատորի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Գալապագոսյան կղզիների մոտակայքում բեռնատար նավ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մտավախություն կա, որ արշիպելագի էկոհամակարգը կաղտոտվի: «Ֆլորիանա» անունով այդ բեռնատար նավը տեղափոխել է սննդամթերք և 45 տոննա վառելիք: Իշխանությունները մտավախություն ունեն, որ ծանծաղուտում վթարված բեռնատար նավի վառելիքը անուղղելի և զգալի վնաս կհասցնի կղզիների էկոհամակարգին:

Նմանատիպ նյութեր