Հավայան կղզիներում Զիկա վիրուսի ներթափանցման մտավախության ֆոնին արտակարգ դրություն է մտցվել
Հավայան կղզիներում արևադարձային տենդի և Զիկա վիրուսի տարածման մեծ հավանականության պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ամերիկյան տարածքում արձանագրվել է արևադարձային տենդի ավելի քան 250 վարակման դեպք:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ մոծակները, որոնք համարվում են տենդի փոխանցողներ, շատ հանգիստ կարող են Զիկա վիրուսը ևս տարածել: