211652_close_icon
views-count24233 դիտում article-date 13:21 05-02-2015

Արդյո՞ք ՃՈ-ի «թուրը կկտրի»՝ տուգանելու օրինախախտ պատգամավորին ու նրա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս զանգվածային լրատվամիջոցների հետ իր անդրանիկ հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքները: Ասուլիսից պարզ դարձավ, որ ՃՈ աշխատակիցները բազմաթիվ օրինախախտ վարորդների են վարչական պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ հանրությանը հայտնի պետական պաշտոնյաների, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչների, նաև՝ օլիգարխների: Վարչական պատսխանատվության են ենթարկվել նաև այն վարորդները, ովքեր ավտոմեքենան վարելիս ամրագոտի չեն կապել: Այսօր՝ փետրվարի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Դավիթաշենի կամրջի վրա լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն իր ծառայողական Toyota Camry մակնիշի 119 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով վարորդի հետ երթևեկում առանց ամրագոտու: Վարորդը նույնպես ամրագոտի չէր կապել: [b][color=#CC0000]SHAMSNYAN.com[/color][/b]-ը վստահ է, որ Երևանի ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը, և պատգամավորն ու նրա վարորդը կատարած օրինախախտման համար կենթարկվեն վարչական պատասխանատվության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր