211652_close_icon
views-count2778 դիտում article-date 14:30 05-02-2015

Բերձորում տեղի ունեցած միջադեպից հետո «Հիմնադիր խորհրդարանը» մոտ 35 հազար դոլարի վնաս է կրել

«Հիմնադիր խորհրդարանի»՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպից կրած վնասի չափը մոտ 35 հազար դոլար է: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։ Նա նաեւ տեղի եւ արտերկրի հայերին կոչ արեց օգնել՝ նկատելով, որ վնասվել է 20 ավտոմեքենա: Բացի այդ, խլվել եւ ոչնչացվել է շարժման լրատվական կենտրոնի 3 տեսախցիկ: Վ. Ավետիսյանը նաեւ նշեց, որ Հայկ Գրիգորյանին բաց են թողել, բայց մեքենան մինչեւ հիմա պահում են, իսկ այսօր ավտոմեքենաներով երթ չեն անելու: Հիմնադիր խորհրդարանի անդամները տեղեկացրին, որ հաջորդ երթը, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն Գյումրիում:

Նմանատիպ նյութեր