1011 դիտում
18:56 05-02-2015
«Ներշնչանքով ու սիրով պիտի լինեն բոլոր աշխատանքները». ուսանողները հանդիպեցին Նավասարդ սրբազանի հետ
ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Երևանի մի քանի բուհերի ուսխորհուրդների ղեկավարներին:
Հանդիպման առիթը ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ նկարների ու քանդակների ցուցահանդեսներն են, որոնք պետք է մեկնարկեն տոնին հաջորդող օրերին՝ ս. Սարգսից մինչև Բարեկենդան ծրագրով: Բուն Բարեկենդանի տոնի օրը՝ փետրվարի 15-ին, ցուցահանդեսների մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն Կասկադ համալիրի տարածքում:
Ողջունելով երիտասարդներին՝ Սրբազան հայրը հորդորեց իրենց ընկերներին ևս փոխանցել, որ ներկայացնեն այնպիսի աշխատանքներ, որոնք արված են անկեղծորեն, սիրով ու ներշնչանքով:
«Միայն սիրով արված գործը կարող է վավերական լինելի: Անկեղծ պետք է լինի: Աշխատանքը պետք է խոսի, ցույց տա, որ սիրում եք, ոչ թե մարդ նայելով գլխի ընկնի: Սերը մեկն է՝ հասցեատերերն են տարբեր»:
Երիտասարդները շնորհակալություն հայտնեցին հանդիպման ու ներշնչանքի համար, որը ստացան Սրբազան հոր խոսքից:
Հանդիպման ավարտին Սրբազան հայրը պապհանիչ աղոթքով արձակեց հավաքվածներին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
16:51 07-04-2015
Թող որ բոլոր լուսաբացերը լինեն արևոտ` ողողված աստվածային սիրով. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց
Այս բաժնից
1549 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան