898 դիտում
11:52 14-05-2024
Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակներն ինձ համար ընդունելի ու հասկանալի են, կան բաներ, որոնք նորմալ չեն, ես իմ թեզերը Շարժման մասին հայտնել եմ, եթե դրանք ընդունվեն ու ճիշտ գործեն, Շարժումը կհաջողի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Նրա խոսքով՝ իմփիչմենթի գործընթացն ամենաճիշտ գործընթացն է։
«Դա սահմանադրական ամենաճիշտ և անցնցում ուղին է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, բայց ենթադրել, որ ՔՊ խմբակցության այդ քանակի պատգամավորներ կանցնեն շարժման կողմը, իրատեսական չէ, հետևաբար, պետք է իմփիչմենթն անել այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» փողոցում պարտված կլինի և քաղաքական համաձայնության արդյունքում կգնա դրան։ Այսինքն՝ պատրաստ կլինի գնալ դրան, ինչպես 2018 թվականին ՀՀԿ-ն և մնացած խմբակցությունները, պատգամավորների քանակը քաղաքական որոշմամբ կտրամադրի այդ գործընթացի համար»,- ասաց նա։
Հարցին՝ Շարժման տրամաբանությունը հուշո՞ւմ է դա, այսինքն՝ ի վերջո Շարժումը կհանգեցնի՞ նման գործընթացի, Սահակյանը պատասխանեց․ «Ես չէի ուզի հիմա քննադատել փողոցին, մարդկանց, որոնք փողոցում են գտնվում, որոշ կապ էլ եմ պաշտպանում և իմ թեզերը հայտնել եմ։ Եթե դրանք ընդունվեն և ճիշտ գործեն, ապա՝ այո, եթե սխալ, ապա՝ ոչ»։
Ճշտող հարցին՝ Շարժման առաջնորդների հետ հանդիպել ու զրուցե՞լ է, նա ասաց, որ քաղաքական դաշտում նման մարդիկ չկան, որոնց հետ չխոսի, միայն վերջին 2 տարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ չի շփվում, մնացած բոլորի հետ շփվում է։
Հարցին՝ հանդիպում Սրբազանի հետ ունեցե՞լ է, նա պատասխանեց․ «Այո, զրուցել ենք շարժման հեռանկարների մասին, բովանդակության մասին չեմ ուզում խոսել, Սրբազանը շատերի հետ է հանդիպում, բացի այդ, Սրբազանի հետ մեր ծանոթությունն ու շփումը վաղուց է կայացել։ Մենք նոր չի, որ շփվել ենք երկրի ապագայի վերաբերյալ ոգեղեն ու կարևոր հարցերի շուրջ»։
Միևնույն ժամանակ Սահակյանը չբացառեց, որ կմիանա Սրբազանի առաջնորդած շարժմանն ու նշեց, որ փողոցում է դեռևս 2013 թվականից։
«Ես 2013 թվականից փողոցում եմ, մի կարճ ժամանակ է եղել 2018 թվականից երեք տարի, որ չեմ եղել, հետո նորից փողոցում եմ եղել, իսկ փողոցից տուն չեմ եկել օգոստոսի 16-ից, Մաշտոցի պուրակում պերմանենտ բողոքի ակցիաներ, քննարկումներ ենք իրականացնում, դրանից հետո ես փողոցից տուն չեմ եկել, առավելապես Արցախի կորստից հետո։ Իսկ Շարժմանը միանալուն ասեմ՝ պատկերացումներ ունեմ Շարժման մասին, որոնք իրականացնելու դեպքում, իհարկե, կմիանամ մեծ սիրով», - նշեց նա։
Նրա խոսքով՝ իշխանափոխություն մոտ ապագայում հնարավոր է, բայց պետք է ամեն բան ճիշտ արվի։
«Շարժումն ու այս նախաձեռնությունը հենց սրա մասին է»,- նշեց Սահակյանը։
Հարցին էլ՝ իշխանությունները տարբեր կերպ՝ իրենց լրատվամիջոցներով, տարբեր կուսակցականների բերանով հայտարարում են, թե հանրահավաքի 70 տոկոս մասնակիցները փողի համար են դուրս գալիս, կա՞ նման բան, նա պատասխանեց․ «Այդ մարդիկ պետք է ամոթ զգան նման հայտարարություններ անելիս։ Երբ նման հայտարարություն են անում, երեկոյան քնելուց պետք է զգան, որ շատ վատ բան են արել»։

Նմանատիպ նյութեր
909 դիտում
18:56 05-02-2015
«Ներշնչանքով ու սիրով պիտի լինեն բոլոր աշխատանքները». ուսանողները հանդիպեցին Նավասարդ սրբազանի հետ
29142 դիտում
17:41 16-04-2018
Հիվանդանոցից դուրս գալուց հետո կմիանամ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյան. Tert. am
Այս բաժնից
838 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
388 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2941 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am