211652_close_icon
views-count2974 դիտում article-date 08:33 06-02-2015

Այսօր Գյումրիում ավտոերթ է լինելու. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այսօր՝ ժամը 15:00-ին, Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: Երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու իրենց պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը: Նրանք պահանջում են վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին: Երթը կազմակերպելու են սոցցանցերի ակտիվիստները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր