10148 դիտում
11:54 27-09-2016
Ավտոերթ. Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 25-ին «Վարորդի ընկեր» գրասենյակը «Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ էր նախաձեռնել:
Ավտոերթի նպատակն էր՝ պահպանել և խրախուսել անվտանգ և կարգապահ երթևեկությունը: Ավտոերթը օրինակ է ծառայել այն վարորդներին, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոնները (դիտավորյալ, կամ չիմացության պատճառով) և հաճախակի ենթարկվում են տույժերի:
Երթի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե՛ փորձով, թե՛ խնդիրներով ու դրանց լուծումներով: Ավտոերթին մասնակցել են ինչպես ավտոմեքենա ունեցողները, այնպես էլ ուղևորներ, ովքեր պարզապես գտնվել են վարորդի կողքին և հետևել ընթացքին:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հավաքվածներին ներկայացրել է կազմակերության գործունեությունը և ապագայում պլանավորված ծրագրերի, ավտոերթերի մասին: Երթի մասնակիցներին բաժանվել է երթուղին և կպչյուններ, որպեսզի ավտոմեքենաներն իրարից տարբերվեն: Մասնակիցների «VG OIL Servic»-ի կողմից որպես անակնկալ բաժանվել են զեղչի կտրոններ: Երթի ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի եղել:
Մասնակիցները անցնելով շուրջ 30 կմ՝ հասել են վերջնակետ՝ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի գրասենյակ:
Սիրելի վարորդնե՛ր, հիշեք՝ Ձեզ տանը միշտ սպասում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
4243 դիտում
21:37 23-09-2016
Երևանում տեղի կունենա «Կարգապահ Վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ
1585 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)