Ամառային օլիմպիական խաղերի ցանկը կարղ է համալրվել նորերով
2016 թվականի օգոստոսին կայանալիք միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում կորոշվեն այն մարզաձևերը, որոնք կհամալրեն 2020-ին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի ցանկը:
Օլիմպիական մարզաձև դառնալուն հավակնում են բեյսբոլը, սոֆտբոլը, սկվոշը և կարատեն:
Տոկիոն 2020 թ. խաղերի մայրաքաղաք է ընտրվել 2013-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից: