1094 դիտում
08:25 07-02-2015
ՀՀ կառավարության՝ խոշոր արտահանողներին շահութահարկի արտոնություն տալու շարժառիթը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը վերջերս առաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին: Ըստ այդմ՝ նման ընկերությունները պետք է վճարեն 2% շահութահարկ այն դեպուքում, երբ Հայաստանում այդ հարկատեսակի դրույքաչափը 20% է: Ուշագրավն այն է, որ կառավարությունը նման փոփոխությունը հրատապ է համարում և հույժ գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ընկերության «հագով է կարում» այդ արտոնությունը:
Ըստ տեղեկությունների, այս կերպ կառավարությունը փորձում է ներդրող գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար, իսկ փոփոխության հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էր Ռուսաստան: ՀՀ կառավարությունը դեռ հույսը չի կորցրել, որ ռուսական որևէ խոշոր ընկերություն, այդուհանդերձ, կստանձնի «Նաիրիտի» վերագործարկումը: Բայց այդ հույսերը այնքան չնչին են, որ կառավարությունը գերադասում է այդ ծրագիրը առայժմ գաղտնի պահել տապալման դեպքում կրկին ամոթալի վիճակում չհայտնվելու նկատառումներից ելնելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
15:20 02-04-2015
Կառավարությունը շահութահարկի արտոնություն է սահմանում
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ