211652_close_icon

Թուրքիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մյունխենյան կոնֆերանսի իր ելույթից Իսրայելի պատճառով

views-count3041 դիտում article-date 14:13 07-02-2015
Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն հրաժարվել է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսին իսրայելական պատվիրակության մասնակցության պատճառով, հաղորդում է Reuters-ը: «Ես պատրաստվում էի մասնակցել Մերձավոր Արևելքին նվիրված նիստին, սակայն մենք որոշեցինք հրաժարվել դրանից, երբ իմացանք, որ նիստի մասնակիցներին է միացել իսրայելական պատվիրակությունը»,-պատճառաբանել է Չավուշօղլուն:

Նմանատիպ նյութեր