211652_close_icon
views-count5543 դիտում article-date 17:46 07-02-2015

Volvo-ն փակում է Կալուգայում գտնվող գործարանը և ազատում 300 աշխատակիցների

Volvo-ն փակում է Կալուգայում գտնվող գործարանը և ազատում 300 աշխատակիցների Volvo ընկերությունը որոշում է կայացրել ՌԴ Կալուգայում գտնվող բեռնատարներ արտադրող գործարանի գործունեությունը դադարեցնել և աշխատանքից ազատել 300 աշխատակիցների, որոնք արտադրական ընկերության 30%-ն է կազմում: Ղեկավարությունն այս քայլը բացատրում է շուկայական անբարենպաստ դրությունով և տեխնիկայի պահանջարկի նվազումով: Սակայն ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշվել է, որ այս որոշումը ժամանակավոր է, իսկ երբ կվերսկսվի աշխատանքը՝ այդ մասին հայտնի չէ: Քանի դեռ գործարանը չի գործի, հաճախորդները մեքենաները ձեռք կբերեն Շվեդիայից, Բելգիայից և Ֆրանսիայից: Նշենք, որ բեռնատարներ արտադրող Volvo Group ընկերությունը Կալուգայում բացվել է 2009 թ-ին, իսկ 2014թ-ից այն արտադրում էր Volvo Trucks և Renault Trucks բեռնատարների համար նախատեսված ավտոմասեր:

Նմանատիպ նյութեր