211652_close_icon
views-count3453 դիտում article-date 15:20 07-02-2015

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքիայի ազգային հետախուզության գործակալության ղեկավար Հաքան Ֆիդանը հաժարականի դիմում է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, հաղորդում են թուրքական լրատվամիջոները: Ֆիդանի հրաժարականը կապված է Թուրքիայում այս տարվա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնցում նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Ֆիդանը Թուրքիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2010թվականի մայիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր