Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի
Փետրվար ամսին Համազգային պետական թատրոնը՝ Համազգային հայ կրթական և մշակույթային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով կմեկնի հյուրախաղերի ԱՄՆ և Կանադա:
Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում փետրվարի 3-8-ը անցկացվող թատերական փառատոնին կներկայացվի Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված՝ Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները, իսկ Սան-Ֆրանցիսկոյում, փետրվարի 15-ին՝ «44 աստիճանի վրա» ներկայացումը:
Փետրվարի 21-ից մարտի 1-ը Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում Համազգային պետական թատրոնը հանդես կգա «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: