2607 դիտում
16:01 30-03-2016
Մեր թիմը Հրազդանում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ. Ա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հույս ունի, որ հրազդանցին ապրիլին քաղաքապետի ընտրություններում կկայացնի ինքնուրույն որոշում` անկախ նրանից, թե ում է ապրիլի 17-ին քվեարկելու: Այս մասին ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց իր հրավիրած մամուլի ասուլիսին` ի պատասխան հարցի, թե պատրաստվո՞ւմ է մեկնել Հրազդան` որպես ՀՀԿ գլխավոր քարոզիչ՝ սատարելու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին:
«Որախ եմ, որ ցիտում եք ինձ, ես անձամբ հետևում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին, Հրազդանի պարագայում մի քիչ այլ է, որովհետև որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այդ ընտրությունները վերածել ոչ թե ՏԻՄ՝ լոկալ ընտրութան, դարձնել քաղաքական: Մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ և չեմ կարծում, որ Հրազդանը լինելու է այն տեղը, որտեղ նրանք կփորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համար 3 թեկնածու է գրանցվել՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդը» ներկայացնող Արթուր Միսակյանը:
Որպես ամփոփում՝ն Ա. Աշոտյանը նշեց, որ հետևում է ՏԻՄ բոլոր ընտրություններին, այդ թվում` Հրազդանում տեղի ունենալիք ընտրություններին, սակայն այնտեղ մեկնելու որոշում դեռ չկա:
«Բոլոր դեպքերում, եթե մեր թիմին օգնելու կարիք լինի, մենք կօգնենք»,-ասաց նա ու ավելացրեց, թե չի կարծում, որ Հրազդանում այս պահին կա լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն:
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
11:03 10-02-2017
Մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են. «Առավոտ»
2810 դիտում
21:00 08-02-2015
Համազգային պետական թատրոնը կմեկնի հյուրախաղերի
Այս բաժնից
892 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում