2204 դիտում
19:50 08-02-2015
Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42388/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որ պատկան մարմինները տեղեկություն տան, թե որտեղ է առևանգված Արտակ Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
9287 դիտում
18:54 28-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2701 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում