211652_close_icon
views-count3465 դիտում article-date 11:47 09-02-2015

«Գազպրոմ»-ը և Անկարան հստակեցրել են «Թուրքական հոսք»-ի ցամաքային ուղին

Թուրքիայի իշխանությունները և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հստակեցրել են «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային ուղին: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Ցամաքային ուղու երկարությունը կկազմի 180 կմ, ցամաք դուրս կգա Քայաքեյ բնակավայրում, իսկ թուրք սպառողներին գազ կմատակարարվի Լյուլե-Բուրգասում:

Նմանատիպ նյութեր