211652_close_icon
views-count1677 դիտում article-date 14:59 10-08-2016

Անկարան պատրաստ է «Թուրքական հոսք» նախագծի հարցով հավելյալ համաձայնագիր ստորագրել

Անհրաժեշտության դեպքում Անկարան Մոսկվայի հետ հավելյալ համաձայնագրեր կստորագրի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն, փոխանցում է ria.ru-ն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը որոշել է չեղարկել թուրքական ապրանքնեի ներմուծման արգելանքը։ «Պուտինն ասել է, որ կհանվեն թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումները»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքը Anadolu գործակալությունը։ Նախօրեին կայացել է Պուտին-Էրդողան առաջին հանդիպումը 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սառեցվեցին նշված երկու երկրների հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր