211652_close_icon
views-count1798 դիտում article-date 18:13 09-02-2015

Վիճաբանություն Դիլիջանում. Վնասվածք պատճառողը ոստիկանությունում բացատրություն է տվել

Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է: Փետրվարի 8-ին 1994 թ. ծնված Արամ Թ.-ն բացատրություն է տվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի հարակից տարածքում գտնվող տաղավարում, վիճաբանության ծամանակ, ինքը ձեռքով հարվածել է 1994 թ. ծնված Արման Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք: Արման Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր