10088 դիտում
09:16 10-02-2015
Զավեշտալի դեպք է արձանագրվել Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտ»-ի կողմից իրականացվող Մոսկվա-Երևան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: Թերթի տեղեկություններով, երբ արդեն ուղևորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղևորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն:
Ուղևորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, և իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, թերթը տեղեկացել է, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղևորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ