2864 դիտում
08:48 10-02-2015
Շարքային քաղաքացին հնարավորություն չունի նման «ծեծող բրիգադներ» պահելու. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Եթե դիմակավոր մարդիկ առևանգում են քաղաքական ակտիվիստին, այնուհետև նրա գլխին դիմակ հագցնում և հերթով դաժանաբար ծեծում են, ապա ոչ ոք չի կարող ասել՛ «հարբըմ ենք, իրար ծեծըմ ենք»: Կամ էլ չենք կարող դա բացատրել նրանով, որ ինչ-որ վրդովված խոպանչի վերադարձել է Ռուսաստանից և որոշել է հաշվեհարդար տեսնել քաղաքական գործչի նկատմամբ: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը, իմ կարծիքով, ահաբեկչություն է: Գուցե ես հեռանում եմ «ահաբեկչություն» հասկացության դասագրքային բնորոշումից, սակայն իմ ընկալմամբ՝ ահաբեկչություն է տեղի ունենում այն ժամանակ, երբ մարդու կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգությունը կատարվում է ինչ-որ բան ցույց տալու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով:
Ասել, թե ծեծը՝ որպես հարց լուծելու միջոց, Հայաստանում բացառիկ երևույթ է, իհարկե՝ չափազանցություն կլինի: Ովքե՞ր էին ծեծել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին: Իսկ գեներալ Սուրեն Աբրահամյանի՞ն: Իսկ լրագրող Նվեր Մնացականյանի՞ն: Պաշտոնապես դրա մասին ոչինչ չի ասվում՝ չնայած որոշ ենթադրություններ մենք ունենք:
Տարբերությունը, սակայն, այն է, որ այն ժամանակ ընդդիմությունը թույլ էր և ճնշված, լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունն ավելի ուժեղ էր, ինչպես նաև զարգացած չէր «Ֆեյսբուք»-ը՝ որպես մարդկանց կոնսոլիդացնելու միջոց: Հիմա իշխանական կամ օլիգարխիկ շրջանակներին շատ ավելի դժվար է անպատիժ դիմել նման ահաբեկչական մեթոդների: Իսկ որ դա անում են հենց այդ շրջանակները՝ կասկած, կարծես թե, չկա: Համենայնդեպս, շարքային քաղաքացին հնարավորություն չունի նման «ծեծող բրիգադներ» պահելու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
10:47 25-04-2019
Քանդող և կառուցող բրիգադներ. «Առավոտ»
3602 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
21144 դիտում
18:34 13-07-2015
Երեւանում 27-ամյա Գագիկը սպանել է բնակարանի դուռը ուշ ժամի ծեծող տղամարդուն
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ