211652_close_icon
views-count2841 դիտում article-date 14:45 10-02-2015

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիտել է Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված ֆիլմը և գովել այն

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիտել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանի սցենարով եւ ֆինասավորմամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նրա «Հիշողություն» ֆիլմը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը: Ավելին՝ Հասմիկ Պողոսյանը ֆիլմը գովել է: Հատկապես ընդգծել է ռեժիսորական աշխատանքը եւ դերասանների խաղը: Ֆիլմի ռեժիսորը նաեւ նշեց, որ կինոթատրոնները հրաժարվում են ֆիլմը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար փետրվարի 10-ին, հետաձգվել է: Այդ օրը նաև Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ երբեք իր ծննդյան տարեդարձը չի նշել եւ ոչ ոքից նվերներ չի ընդունել՝ բացառությամբ այս ֆիլմի, որը ծննդյան օրվա առթիվ լինելու էր իր կյանքի առաջին նվերը՝ թեկուզև հենց իր կողմից: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Նա համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել են օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է եղել նաեւ եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս եւ նախարարի դիտողությունները եղել են քաղաքական մասով, որոնք շտկվել են՝ ըստ ռեժիսորի:

Նմանատիպ նյութեր