211652_close_icon
views-count1700 դիտում article-date 21:58 10-02-2015

Լոռիում տեղի կունենան ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ

Սկսած մարտ ամսից մինչև ապրիլի 24-ը Լոռիում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մարզի դպրոցների 9-12-րդ դասարաններում կկազմակերպվեն շարադրությունների մրցույթներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թատերականացված բեմադրություններ, նկարչական, ասմունքի մրցույթներ, բաց դասեր, դասախոսություններ։ Մարզի քաղաքներում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով քայլերթեր դեպի տեղի եկեղեցիներ։ Վանաձորում, Ստեփանավանում և Ալավերդում հանդիսատեսին կներկայացվի Է. Հիլվենհարթի «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացումը՝ հայոց եղեռնի թեմայով։ Ոգեկոչման համերգներ տեղի կունենան մարզի քաղաքային համայնքներում, գրական միջոցառումներ՝ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում, Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, թեմատիկ ցուցահանդեսներ՝ գեղարվեստի դպրոցում, կերպարվեստի թանգարանում։ Վանաձորում կկազմակերպվեն նաև վավերագրական ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պետական համալսարանում։

Նմանատիպ նյութեր