211652_close_icon
views-count3455 դիտում article-date 09:30 11-02-2015

Ազատամարտիկները չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգևները. Մ. Եզիազարյան. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգևները: Հիշեցնենք, ի նշան Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը դատապարտելու՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Երեկ էլ մարտական պարգևները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու մասին հայտարարեց Ապրես Զոհրաբյանը: Ըստ Մ. Եզիազարյանի՝ դա հայրենիքի նվերն է, թեկուզ հայրենիքի նվերը այսպիսի մարդիկ են այսօր ստացել, որ արժեզրկվել է: Ամեն դեպքում, այդ պարգևները իրենց արածի գնահատանքի մի փոքրիկ արտահայտությանն է, իրենց սեփականությունն է: Չնայած, եթե նրանց այդ փոքրիկ մեդալն է հասնում, թաքնվողներն ավելի մեծ մեդալ են ստացել, բայց իրենք չպետք է վերադարձնեն: Բացի այդ, սահմանին այսօր ահավոր ծանր վիճակ է, արցախյան խնդիրը շատ սրված է, ու չպետք է մի քայլ անենք, որ Արցախը, մեր պայքարը մի փոքր տոկոսով մեր աչքից ընկնի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր