1462 դիտում
13:29 11-02-2015
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն այսուհետ կլինի Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված և Երևան համայնքին փոխանցված թանգարանին ավագանու որոշմամբ ամրացվել են նաև Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երևան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը:
Նմանատիպ նյութեր
7249 դիտում
22:44 19-05-2015
Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք
1160 դիտում
23:00 10-06-2015
Կայացել է Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»