211652_close_icon
views-count1245 դիտում article-date 18:59 13-02-2015

Լոռու 3 բնակիչներ պետպատվերով բուժօգնություն կստանան

Լոռու մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Ընդունելությանը եկած 13 քաղաքացիների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը: Սոցիալական աջակցության խնդրանքով դիմած 6 քաղաքացու առաջարկվեց դիմում ներկայացնել, որոնց ընթացք կտրվի սահմանված կարգով: Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն կամ անվճար դեղորայք ստանալու 3 քաղաքացու խնդրանքը ևս դրական լուծում ստացավ: Իսկ ահա Վանաձոր քաղաքի բնակչուհի Իսկուհի Մամուլյանը եկել էր իր երախտագիտությունը հայտնելու մարզի ղեկավարին առողջական խնդիրներ ունեցող 10-ամյա որդուն տնային ուսուցման համակարգում ընդգրկելու համար: Նա նաև խնդրում էր սոցիալական աջակցություն ցուցաբերել: Քանի որ ընտանիքը կարիքի մեջ է, բնակվում է տնակում և եկամտի հաստատուն աղբյուր չունի, Տ. Բադոյանը խոստացավ ընտանիքն ընդգրկել մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:

Նմանատիպ նյութեր